ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Աստված և առաջնորդություն

Աստված և առաջնորդություն
18.05.2012 | 05:51

Մայիսի 19

Հանգիստ եղիր, իմացիր, որ ամեն ինչ Իմ վստահելի ձեռքում է։ Հանգիստը վստահություն է նշանակում, իսկ անդադար գործունեությունը` անվստահություն։ Քանի դեռ չգիտես, որ Ես գործում եմ քեզ համար, դու հանգիստ չես ունենա, անգործությունը վհատության արդյունք է։

«Իմ ձեռքը չի կարճացել, որ չկարողանա փրկել»։ Հիշիր այս, կրկնիր և վստահիր այս խոսքին։ Սիրով ընդունիր այս իմացումն ու ցնծա դրանով։ Այսօրինակ ճշմարտությունը նման է փրկարար պարանի, որ նետվում է խեղդվողին։ Այս խոսքի ամեն մի կրկնություն մի առաջքայլ է, որ մոտեցնում է մարդուն ապահովության ափին։

Այս մտապատկերը թող սովորեցնի քեզ մի մեծ ճշմարտություն։ Այս ճշմարտությունը քո ձեռքից այլևս բաց մի թող, իբրև աղոթք ասա այն, հաստատիր այն, իբրև պարան բռնիր այն։ Որքան անմիտ ու զուր են քեզ փրկելու քո անձնական ճիգերը, երբ մի ձեռքով պարանն ես բռնել, իսկ մյուս ձեռքդ ջանք է թափում դեպի ափ լողալու։ Կարող է և այնպես պատահել, որ թողնես քեզ նետված պարանն ու այդպես արգելք հարուցես քեզ ազատողին, որ քեզ չկորցնելու համար գործում է շատ մեծ զգուշությամբ։

Կյանքը կազմված չէ միայն փոթորիկներից ու վայրիվերումներից։ Թեպետ սաղմոսերգուն ասում է. «Քո բոլոր ալիքներն ու կոհակներն անցան իմ վրայով»։ Բայց այնուհանդերձ գրում է նաև. «Նա դուրս հանեց ինձ սոսկալի վիհից, տիղմից ու տառապանքից և իմ ոտքը դրեց ժայռի վրա և իմ ընթացքը հաստատեց»։

Մտածեք այս հրաշալի ճշմարտության երեք իմաստների վրա. ապահովություն, վստահություն, առաջնորդություն։ 1. Հանեց ինձ ահավոր վիրապից` Ապահովություն։ 2. Ոտքս դրեց ժայռի վրա` Վստահություն։ 3. Հաստատեց ընթացքս` Առաջնորդություն։ Այս երրորդը վերջնական հանգրվանն է, երբ փրկված հոգիները մինչև վերջ Ինձ վստահելով` այլևս չեն փնտրում իրենց ճանապարհը, այլ ապագան, իր ծրագրերով հանդերձ, թողնում են Ինձ` իրենց Ազատարարին։

Դիտվել է՝ 2268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ